Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է այն մասին, թե ինչու իրենք կորցրին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին իրենց թիմ հրավիրելու հնարավորությունը։
«Ինչո՞ւ կորցրինք Էդուարդ Սպերցյանին։ Շատ գործոններ կան։ Այդ պահին որոշեցինք Զախարյանին հրավիրել։ Հետո Սպերցյանն ընտրություն արեց։ Պետք է հարգել այն։ Այստեղ մեկ պատճառ չկա։ Ջիկիան ու Սամեդովը տարբեր արմատներ ունեին, բայց համբերեցին ու սպասեցին շանսի»,- մարզչի խոսքերն է փոխանցում Championat-ը։