«Նոան» և «Նորավանքն» այսօր ընկերական խաղ են անցկացրել, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել են «Նորավանքի» ֆուտբոլիստները։ Յեննե Տենտոնն է աչքի ընկել խփած գնդակով։
«Նոայի» կազմում պատասխան գնդակը հեղինակել է Սարգիս Շահինյանը՝ 41-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Հանդիպումը կայացել է Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում։