Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցությունների քանակով կհավասարվի Իտալիայի հավաքականին։ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կլինի 18-րդը «Ալբիսելեստեի» համար:
Ավելի լավ արդյունք ունեն միայն Բրազիլիան (21), որը բաց չի թողել ոչ մի Աշխարհի առաջնություն և Գերմանիան (19), որը բաց է թողել ընդամենը երկու մրցաշար՝ Ուրուգվայում 1930 թվականին և Բրազիլիայում՝ 1950 թվականին։
Ինչպես նաև Արգենտինայի հավաքականն Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում անցկացրած հանդիպումների քանակով կշրջանցի իտալացիներին։ Այժմ Իտալիայի հավաքականն ունի 83 խաղ, արգենտինացիները երկու հանդիպում պակաս ունեն։
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ փլեյ-օֆֆ խաղում, Իտալիան զիջեց Հս. Մակեդոնիային 1։0 հաշվով։ Այսպիսով, իտալացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ բաց են թողնում Աշխարհի երկու առաջնություն անընդմեջ: