Աֆրիկայում կայացան ԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները։ Հանդիպեցին Մալիի ու Թունիսի, ինչպես նաև Կամերունի ու Ալժիրի հավաքականները։
Թունիսը հյուրընկալվելիս հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։ Հանդիպման հակահերոսը դարձավ Մալիի հավաքականի պաշտպան Մուսա Սիսսոկոն, ով նախ գնդակն ուղարկեց սեփական դարպասը, իսկ 4 րոպե անց ստացավ ուղիղ կարմիր քարտ։
Ալժիրը նույն հաշվով հաղթեց Կամերունին՝ 1-0։ Միակ գոլը խփեց Իսլամ Սլիմանին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումները կկայանան մարտի 29-ին։ Դիմակայությունների հաղթողները կնվաճեն ԱԱ-2022-ի ուղեգիր։