Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ ու գրել․
«Ժամանակն իսկապես թռչում է․․․հպարտ եմ մեր տղաներով։ Վահան Բիչախչյան․ գեղեցիկ գոլ մեր ազգային հավաքականում»։
Հիշեցնենք՝ երեկ Չեռնոգորիայի դեմ կայացած ընկերական խաղում Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ պարգևեց մեր թիմին։