«Վանը» պայմանագիր է կնքել Ջաբեր Իսսայի հետ։ 24-ամյա կիսապաշտպանը Սաուդյան Արաբիայից է։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենիքում, նաև կես տարի անցկացրել է «Վիլյառեալի» երկրորդ թիմում։
Իսսայի վերջին ակումբն է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ-Ռաեդը»։