ՊՍԺ-ն հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուին այս ամառ գնելու հնարավորությամբ։ Այս մասին հաղորդում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ն բելգիացուն դիտարկում է որպես Կիլիան Մբապեին հնարավոր փոխարինողի։ Լուկակուն էլ իր հերթին դժգոհ է լոնդոնյան ակումբում ստեղծված իրավիճակից և ուզում է փոխել թիմը։
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, որ Լուկակուն «Չելսիի» խաղացողներին ասել էր, որ վերադառնում է «Ինտեր»։