«Միլանը» հետաքրքրված է «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի ծառայություններով։ Այս մասին հայտնում է pianetamilan.it–ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ռոսոներիները վրացի ֆուտբոլիստին դիտարկում են որպես Անտե Ռեբիչի փոխարինող, եթե վերջինս հեռանա ակումբից։
Այս պահին Խվիչան կասեցրել է պայմանագիրը «Ռուբինի» հետ։ Մինչեւ մրցաշրջանի ավարտը նա հանդես կգա Բաթումիի «Դինամոյում»։