«Բարսելոնան» որոշել է այն գումարը, որը պատրաստ է ծախսել Ռոբերտ Լևանդովսկու ձեռքբերման համար:
Կատալոնացիները ցանկանում են «Բավարիայի» հարձակվողի համար վճարել ոչ ավելի, քան 50 միլիոն եվրո, սակայն պատրաստ են վճարել նաև առավելագույնը 60 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը։
Հանուն լեհի տեղափոխության՝ «Բլաուգրանան» պատրաստ է դուրս գալ սեփական աշխատավարձի սահմաններից, քանի որ այս դեպքը համարում է բացառիկ։
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»: