Հայաստանի հավաքականի նորեկ Ստյոպա Մկրտչյանը մեկնաբանել է Մոնտենեգրոյի դեմ իր նորամուտի խաղը.
«Անսպասելի էր, որ կլինեմ մեկնարկում: Կալիզիրը վնասվածք ստացավ ու ես մեկնարկում հայտնվեցի: Ցավալի էր նրա վնասվածքը, առողջություն եմ մաղթում:
Խաղընկերներս, մարզիչներս ու ամբողջ անձնակազմն ինձ շատ օգնեցին, որ չլարվեմ: Երկրպագուների աջակցությունն էլ ոգևորիչ էր:
Ճիշտ է՝ առաջին իսկ խաղում կարմիր քարտ ստացա, բայց կարևորն այն է, որ հաղթեցինք: Հարոյանի հետ արդեն մարզվել էի ամիսներ առաջ ԲԿՄԱ-ի կազմում, ու ինձ շատ էր օգնում որպես ավագ ընկեր ու թիմի առաջատար: Առաջին անգամ էի խաղում այսքան շատ երկրպագուների ներկայությամբ: Շատ ոգևորված էի, բայց նաև հանգիստ էի ու ինձ լավ էի զգում: Շատ կարևոր էր երկրպագուների աջակցությունը: Շնորհակալ եմ, որ աջակցեցին մեզ»,- ասել է Մկրտչյանը: