«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը եզրային հարձակվող Ռիյադ Մահրեզի հետ։ Այս տեղեկությունը կիսում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» Մահրեզին առաջարկում են պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Ալժիրցու գործող պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Հավելում ենք, որ Մահրեզով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Բարսելոնան» և «Չելսին»։