Եթե Ռոբերտո Մանչինին հեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, ապա նրա տեղը կարող է զբաղեցնել «Սկուադրա Աձուրայի» նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Հիշեցնենք, որ նախօրեին իտալացիները պարտվել էին Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն (0:1): «Սկուադրա Աձուրան» չկարողացավ նվաճել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր։
Խաղից հետո լրագրողները Մանչինիին հարցրել են նրա հրաժարականի մասին։ Մասնագետը չի խոսել իր ապագայի մասին: