Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը փլեյ-օֆֆում Թուրքիայի դեմ խաղում.
«Մենք առաջին քայլն ենք արել դեպի մեր մեծ նպատակը՝ դուրս գալ աշխարհի առաջնություն։ Մենք դեռ ոչնչի չենք հասել և պետք է շարունակենք քրտնաջան աշխատել։
Մենք հարգում ենք մեր մրցակիցներին, բայց հավատում ենք մեր ուժերին։ Առաջ Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։
Հավելենք, որ անցումային փուլի եզրափակիչում Պորտուգալիան ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, որը պայքարից դուրս թողեց Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականին։