ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղում Բրազիլիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Չիլիին և 4-0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 44-րդ րոպեին բացել է Նեյմարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Առաջին կեսին ավելացված ժամանակում աչքի է ընկել Վինիսիուս Ժունիորը: Եվս երկու գոլ բրազիլացիները խփել են երկրորդ խաղակեսում: 70-րդ րոպեին ևս մեկ 11-մետրանոց է նշանակվել Կլաուդիո Բրավոյի դարպասին, որն անվրեպ է իրացրել Կոուտինյուն: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին էլ աչքի է ընկել Ռիշարլիսոնը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Բրազիլիայի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով 42 միավոր: Սա բրազիլացիները երկրորդ անընդմեջ հաղթանակն էր: Չիլին 19 միավորով 7-րդ տեղում է:
Հաջորդ տուրում Բրազիլիայի հավաքականը հյուրընկալվելիս կմրցի Բոլիվիայի հետ, իսկ Չիլիի ընտրանին տանը կխաղա Ուրուգվայի հետ: