Գարեթ Բեյլը խոսել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Ավստրիայի հետ խաղում (2:1) իր դուբլի մասին։
«Ես ոչ մեկին պատասխան տալու կարիք չունեմ։ Ես ոչ մի ակնարկ ուղարկելու կարիք չունեմ, ժամանակս կվատնեմ միայն դրա համար։ Այս ամենը ուղղակի զզվելի է, քննադատողներն իրենք իրենցից պետք է ամաչեն։
Ես կարող եմ գոլ խփել տուգանային հարվածից, երբ խաղալու հնարավորություն ունեմ։ Եվ հաճելի էր տեսնել, թե ինչպես է գնդակը թռչում դարպասի մեջ: Առաջին գոլը մեզ ուժ տվեց։
Խաղի վերջում ես ցավեր ունեի, դա նորմալ է։ Բայց ես սարեր կշրջեմ իմ երկրի համար, և մենք բոլորս այսօր խաղացինք այդ տրամադրվածությամբ»,- ասել է կիսապաշտպանը Sky Sports-ին: