ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում Շվեդիան 1-0 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն։
Հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց։
110-րդ րոպեին ավելացված ժամանակում շվեդ հարձակվող Ռոբին Կվայսոնը գոլի հեղինակ դարձավ և հաղթանակ բերեց իր թիմին։
Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում Շվեդիան կհանդիպի Լեհաստանի հետ, որն ավտոմատ կերպով հաջորդ փուլ դուրս եկավ՝ Ռուսաստանի ընտրանու՝ մրցաշարից հեռացվելու պատճառով։