Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Չեռնոգորիային։ Հանդիպումից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչն ասաց հետևյալը․
«Դժգոհ ու տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որ նոր խաղացողների փորձարկեցինք։
Հանդիպումը նորմալ եմ գնահատում։ Բավականին լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել։
Այսօր ինձ զարմացրեց այն, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում։ Չեմ կարծում՝ ես կամ միստր Կապառոսը հրահանգել էինք թիմերին այդպես խաղալ, բայց այդպես ստացվեց։
Այս խաղից երևացին մեր թիմի որոշ թերություններ, որոնք պետք է շտկենք։
Ստանդարտ իրավիճակների մեծ քանակը պայմանավորված էր կոշտ խաղով։ Հասկանում եմ իրավիճակը, Հայաստանի հավաքականը խաղում էր հաղթանակի համար։ Ընդհանրապես, հավաքականների մակարդակում ընկերական խաղեր չեն լինում, դրանք միայն թղթի վրա են ընկերական»։