Լուիս Էնրիկեն կարող է լքել Իսպանիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
Ինչպես գրում է Marca-ն, 51-ամյա մասնագետը կասկածում է, որ Աշխարհի առաջնությունից հետո պետք է մնա Իսպանիայի հավաքականում։
Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի վերջը և դեռ չի երկարաձգվել։
Էնրիկեի՝ հավաքականից հեռանալու դեպքում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տարբերակներ է դիտարկում։ Տարբերակներից մեկը Մարսելինոն է, ով աշխատում է «Աթլետիկում», կամ էլ՝ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն: