Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կազմակերպությունը ճանաչել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հաղթանակը «Բոխումի» նկատմամբ։
Մրցակիցների միջև հանդիպումը կայացել է մարտի 18-ին Բունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակներում։
Հանդիպումն ընդհատվել է 68-րդ րոպեին՝ երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով, ովքեր գարեջրի բաժակ են նետել մրցավարի գլխին։
ԳՖՄ-ն որոշել է 2-0 հաշիվն ուժի մեջ թողնել և խաղը ճանաչել ավարտված։