Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 24-ին, Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ։
Նախավարժանքի ժամանակ Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ․ մեկնարկային կազմում նրան կփոխարինի թիմի նորեկ Ստյոպա Մկրտչյանը։
Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Խաղին կարող եք հետևել Armenia TV-ի ուղիղ եթերում կամ այստեղ։
Հանդիպումը կսպասարկի լատվիացի մրցավար Անդրիս Տրեյմանիսը։ Նրան կօգնեն Հարալդս Գուդերմանիսը և Ալեքսեյս Սպասյոնիկովսը (Լատվիա)։
Թիմերը պատմության մեջ հանդիպում են 3-րդ անգամ։ Նախորդ երկու անգամները մեր հավաքականներն անցկացրել են պաշտոնական մրցաշարի շրջանակում։ Աշխարհի 2018 թվականի որակավորման փուլում 2016-ի նոյեմբերին մեր ընտրանին սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց Չեռնոգորիային։ Մրցակցի հարկի տակ կայացած պատասխան խաղում մերոնք արդեն պարտվեցին՝ 4-1․ դա 2017-ի հունիսի 10-ն էր։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմն՝ այստեղ։