«Ուրարտուն» վերսկսել է մարզումները եռօրյա հանգստից հետո: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Միջազգային դադարի ընթացքում թիմը շարունակում է ակտիվորեն պատրաստվել սպասվող հանդիպումներին։
Այս ընթացքում «Ուրարտուի» ֆուտբոլիստները ստուգողական հանդիպում կանցկացնեն՝ մարտի 27-ին մրցելով «Ալաշկերտի» հետ։ Հանդիպումն «Ուրարտուի» մարզաբազայում կմեկնարկի ժամը 14։00-ին։