Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել Կիլիան Մբապեին կամ Էրլինգ Հալանդին՝ թիմի կազմի վերանայման շրջանակներում:
Մադրիդյան ակումբի ծրագրում է գնել կա՛մ ՊՍԺ-ի, կա՛մ «Բորուսիայի» հարձակվողին, կա՛մ երկուսին էլ, ապա թիմը համալրել վարձավճարով հանդես եկող սաներով և խաղացողներով, հայտնում է As-ը:
Ալվարո Օդրիոսոլան, Տակեֆուսա Կուբոն, Ռեյնիերը և Բորխա Մայորալը կվերադառնան այս ամառ վարձավճարից։
Նախատեսվում է նաև հեռացող խաղացողներին փոխարինել ակադեմիայի երիտասարդ խաղացողներով, որոնք, ըստ մարզչական շտաբի, պատրաստ են հանդես գալ առաջին թիմում։