Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատրաստվում է տեղափոխվել անգլիական «Աստոն Վիլա»:
Նա ցանկանում է վերամիավորվելով Սթիվեն Ջերարդի և Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Սուարեսն արդեն առաջարկ է ստացել անգլիական ակումբից։ Նա պատրաստ է վերադառնալ Պրեմիեր լիգա, հատկապես, որ Մադրիդում կորցրել է կանոնավոր խաղային պրակտիկան։
Ժամանակին Լուիսը խաղացել է Ջերարդի և Կոուտինյուի հետ «Լիվերպուլում»: