Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Կրյուի» ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը ծնկի վնասվածք է ստացել և 1-2 շաբաթ բաց կթողնի: Այս մասին հայտնում է Мassivereport-ը:
Լուկասը վնասվածք է ստացել «Նյու-Յորքի» դեմ խաղի 89-րդ րոպեին՝ մրցակցի ֆուտբոլիստի հետ բախվելու արդյունքում: Սկզբում հայազգի ֆուտբոլիստը փորձել է վերադառնալ խաղին, քանի որ «Կոլամբուսն» արդեն սպառած է եղել փոխարինումների թիվը, բայց երկար չի կարողացել շարունակել հանդիպումն ու բժշկական անձնակազմի օգնությամբ շուտով լքել է խաղադաշտը:
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Կալեբ Պորտերը վնասվածքն այնքան էլ լուրջ չի որակել: Այդուհանդերձ, բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Սելարայանը մոտ 2 շաբաթ բաղ կթողնի:
Հիշեցնենք՝ Լուկաս Սելարյանը չկարողացավ միանալ Հայաստանի հավաքականին՝ Չեռնոգորիայի և Նորվեգիայի հետ ընկերական խաղերի համար: