Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է փետրվար և մարտ ամիսների լավագույն խաղացողի մրցանակի հինգ հավակնորդների անունները։
Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուրադ Սպերցյանը։
Մյուս հավակնորներն են Յուսուֆ Յազիջին (ԲԿՄԱ), Վիլսոն Իսիդորը (Լոկոմոտիվ), Ռիֆատ Ժեմալետդինովը (Լոկոմոտիվ), Վիտալի Լիսակովիչը (Ռուբին)։
Հաղթողը կորոշվի երկրպագուների, ՌՊԼ-ի փորձագետների և Match Premier-ի փորձագետների քվեարկության արդյունքների հիման վրա: