«Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն կիսվել է «Լիվերպուլում» և «Բարսելոնայում» խաղալու իր հիշողություններով.
«Ես հիանալի պատմություն գրեցի «Լիվերպուլում», ես երջանիկ էի այնտեղ: Հիմա սկսում եմ պատմություն գրել «Աստոն Վիլլայի» հետ։ Ուրախ եմ, որ կարող եմ կրկին խաղալ Անգլիայում, քանի որ նախկինում խաղացել եմ Իտալիայում, Իսպանիայում և Գերմանիայում:
Այսօր, երբ արդեն որոշ ժամանակ է անցել «Բարսելոնայից» հեռանալուց հետո, ինչո՞ւ Ձեզ մոտ այնտեղ չստացվեց: Ֆիզիկայի հետ կապված խնդիրները դեր խաղացի՞ն:
-Դժվար է ասել, թե ինչն է սխալ եղել: Երևի Ձեր նշածը դեր է խաղացել: Այնտեղ ես լավ ժամանակներ եմ ունեցել, բայց ստաբիլությունն ու իմ խաղը կարող էին տարբեր լինել:
Ժամանակն է առաջ շարժվելու, ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվելու ակումբին։ Ես շնորհակալ եմ «Բարսելոնային» ինձ հավատալու համար։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա խաղալ նման պատմություն ունեցող ակումբում»,- ասել է 29-ամյա բրազիլացին Globo Esporte-ին։