«Բավարիայի» 32-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է իր ապագայի ծրագրերի մասին։
Ֆուտբոլիստը կարծում է, որ կարող է բարձր մակարդակով խաղալ մինչև 2025 թվականը։ Մյուլերը չի ցանկանում փոխել նաև ակումբը։
«Մի անգամ ասացի, որ ցանկանում եմ խաղալ մինչև 2025 թվականը։ Իմ կարծիքը չի փոխվել այս հարցի վերաբերյալ։
Ինձ թվում է, որ դա ճիշտ ժամանակն է հեռանալու համար»,- մեջբերում է Մյուլերին Bild-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թոմասը խնդիրներ ունի նոր պայմանագրի հետ կապված։ Ֆուտբոլիստը «Բավարիայի» հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը։