Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը խոսել է իր առողջական վիճակի մասին.
«Անհարմարությունը նորմալ է, ես շատ լավ մարզավիճակում եմ։ Ես պատրաստ եմ խաղալ, ինչ գնով էլ լինի:
Ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չեմ տեսնում», 32-ամյա ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում Marca-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը, ով մեջքի խնդիրների պատճառով բաց է թողել «Բարսելոնայի» հետ հանդիպումը, առանց սահմանափակումների մարզվում է Ուելսի հավաքականում։
Մադրիդի «Ռեալի» կազմում կիսապաշտպանը խաղադաշտ դուրս չի գալիս փետրվարի 15-ից։ Մարտի 24-ին Ուելսը կխաղա Ավստրիայի հետ: