ՊՍԺ-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հայտնում է Cadena Ser-ը:
Աղբյուրը հայտնում է, որ փարիզցիները ցանկանում են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և պատրաստ են նրան առաջարկել նույն աշխատավարձը, որն առաջարկվել է Կիլիան Մբապեին պայմանագրի երկարաձգման դեպքում։
Մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը հաշտվել է ֆրանսիացու հեռանալու հետ, պատրաստ է ազատվել Նեյմարից ու Մաուրիսիո Պոչետինոյից, ինչպես նաև պատրաստվում է լայնածավալ փոփոխություններ կատարել թիմում։
Հոլանդի տրանսֆերի մյուս հավակնորդներն են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: Ըստ ԶԼՄ-ների՝ բրիտանացիները պատրաստ են նորվեգացուն դարձնել Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։