Մադրիդի «Ռեալն» արդեն փոխարինող է փնտրում Կարլո Անչելոտիին։
Ըստ Sport.es-ի՝ հիմնական թեկնածուն «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է։ Նրանից բացի ցուցակում կա ևս չորս թեկնածու, որոնց անունները հայտնի չեն (ենթադրվում է, որ նրանցից մեկը Մաուրիսիո Պոչետինոն է)։
Անչելոտին Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականի հունիսից։ 29 տուրից հետո «սերուցքայինները» Լա լիգայի առաջատարն են՝ 9 միավորով առաջ անցնելով «Սևիլյայից»։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ նաև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա հենց Տուխելի «Չելսիի» հետ։