Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով։
Վերջին շաբաթների ընթացքում ակումբները կապի մեջ են եղել և քննարկել 18-ամյա կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը։ Մադրիդի «Ռեալը» Բելինգհեմի համար պայքարում է մի քանի անգլիական ակումբների հետ։
Ֆուտբոլիստի գործարքը կարժենա 80-90 միլիոն եվրո, հայտնում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարեսը։
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է անգլիացուն ձեռք բերել 2023 թվականին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 խաղում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։