«Բարսելոնան» շարունակում է պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն առաջվա պես նորվեգացուն գլխավոր տրանսֆերային նպատակ է համար՝ հարձակման գիծը հաջորդ մրցաշրջանում ուժեղացնելու համար: Ընդ որում նշվում է, որ Հոլանդի համար «Բարսելոնայի» ֆինանսական առաջարկն այնքան էլ լավը չի լինի, որքան «Մանչեսթեր Սիթիինը», որը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Հոլանդը 2020 թվականի հունվարին է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել է «Ռեդ Բուլ Զալցբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց: Նորվեգացու գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականը: Պայմանագրով նրա համար 75 մլն եվրո հրաժարագին է սահմանված: