ՈՒԵՖԱ-ի ղեկավարները շտապ բանակցություններ կանցկացնեն նախքան Ռուսաստանի ֆուտբոլային միության՝ Եվրո-2028-ն անցկացնելու հայտը մերժելը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի հայտն ամենայն հավանականությամբ կմերժվի: ՈՒԵՖԱ-ում կարծում են, որ հիմա Ռուսաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելը »անպատկերացնելի է»:
Եվրո-2028-ն անցկացնելու հավակնում են նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան:
Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի կազմակերպիչները կնշանակվեն 2023 թվականի սեպտեմբերին:
Ավելի վաղ ,ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ռուսական բոլոր թիմերին՝ թե՛ հավաքական, թե՛ ակումբային, զրկել էին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից՝ կապված Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու հետ: