Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեն կարծում է, որ Կիլիան Մբապեն կարող է նվաճել «Ոսկե գնդակը» որպես ՊՍԺ-ի խաղացող:
«Ես ցանկանում եմ, որ Կիլիանը մնա Փարիզում: Ֆրանսիական ֆուտբոլի համար ավելի լավ կլինի, եթե աշխարհի լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը, խաղա առաջնությունում։ ՊՍԺ-ի հետ ավելի հավանական է, որ նա նվաճի «Ոսկե գնդակը», քան հեռանալու դեպքում:
Երբ փոխում ես ակումբը, միշտ պետք է ընտելանաս նոր միջավայրին։ ՊՍԺ-ն վատ շարք ունի, բայց նրանք շարունակում են մնալ մեծ ակումբ»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը Ouest-France-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում 37 խաղում դարձել է 16 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: