Կատալոնական «Բարսելոնան» կարծում է, որ Ուսման Դեմբելեն ամռանը կդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ.
Ֆուտբոլիստի գործակալը ոչինչ չի անում ֆրանսիացուն կատալոնական ակումբում պահելու համար։ Դեմբելեն իսկապես երջանիկ է «Բարսելոնայում», գոհ է թիմում իր դերից։
Չնայած դրան, գործնականում չկա «Բարսայում» մնալու հնարավորություն. «կապտանռնագույնն»երն այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկի։ Նշվում է, որ եթե Դեմբելեն ցանկանում է մնալ, ապա ինքը պետք է դիմի «Բարսայի» ղեկավարությանը բանակցությունները վերսկսելու խնդրանքով։
Ակումբում վստահ են, որ խաղացողը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի կետերը, գրում է Diario Sport-ը։
24-ամյա եզրային հարձակվողը, ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։