Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ դժվար է հաղթահարել Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ խաղում կրած պարտությունը (0-4).
«Այդ երեկոն պետք է մոռանալ: Մենք անհաջողակների խումբ էինք: Խաղից հետո եկավ բժիշկն ու ասաց, որ ես պետք է դոպինգ-թեստավորում անցնեմ: Պիկեն և Ժորդի Ալբան ևս այնտեղ էին: Մենք չխոսեցինք: Ես ու Վինիսիուսն էինք անհաջողակները: Շատ ցավալի էր:
Բաց թողած առաջին գոլից հետո խաղը միայն մեկ կողմի վրա էր ընթանում, դա հիասթափեցնող էր: Մենք մինչև վերջ մեր ուժը ցույց չտվեցինք»,- Կրոսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
29 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Արքայական ակումբը» իր ակտիվում ունի 66 միավոր: «Բարսելոնան» 54 միավորով գտնվում է 3-րդ տեղում: Իսպանիայի գործող չեմպիոնն «Ատլետիկոն» է: