Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սերժ Գնաբրին լքել է հավաքականի ճամբարը, հայտնում է գերմանական ֆուտբոլային միության մամուլի քարտուղարությունը (DFB):
Նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ Գնաբրիի մոտ գրիպի թեթև ախտանշաններ կան: Ֆուտբոլիստը թեստավորվել է կորոնավիրուսի համար, որի պատասխանը բացասական է եղել: Գնաբրիի փոխարեն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրավիրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը:
Հիշեցնենք՝ Գերմանիայի հավաքականը մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի: Մարտի 26-ին Հանս-Դիտեր Ֆլիկի սաները կմրցեն Իսրայելի հավաքականի հետ, իսկ երեք օր անց՝ Նիդերլանդների հետ: Գերմանիայի ազգային թիմը դուրս է եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ՝ J խմբում գրավելով առաջին հորիզոնականը: