«Ուրարտուի» կազմում Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ շրջանի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունն ավարտված է։
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, ավելի քան 1200 ձայներից առավելագույնը հավաքել է թիմի պաշտպան Արմեն Մանուչարյանը (53%, 673 ձայն)։
Երկրորդ տեղում Սերգեյ Մկրտչյանն է (40%), իսկ երրորդ տեղում Նարեկ Աղասարյանը (4%):