Պաոլո Դի Կանիոն խոսել է Պաուլո Դիբալայի՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին.
«Ես խոսում եմ որպես երկրպագու, ոչ թե որպես «Յուվենտուսի» տնօրեն, և որպես երկրպագու ասում եմ. «Արիվաբենե, երկարաձգիր նրա հետ պայմանագիրը 5 տարով՝ նվազագույնը 20 միլիոն եվրո աշխատավարձով։ Ինձ չի հետաքրքրում, որ նա ընդամենը 2 հանդիպում կանցկացնի, քանի որ ես դրանից գումար չեմ կորցնի»։
Որպես տնօրեն, սակայն, ես չեմ կարող ինձ թույլ տալ ունենալ 29-ամյա ավագ, որը մրցաշրջանում 12-14 խաղ է անցկացնում: Ճիշտ է, նա կարող էր դառնալ առաջատար, բայց ես չեմ կարող իմ թիմում ունենալ էմոցիոնալ փխրուն խաղացող։
Եթե ամեն ինչ լավ է ընթանում, նա միանում է կարևոր հանդիպումներին, բայց եթե ամեն ինչ չի ստացվում, նրան կարելի է անվանել լացող մեծ երեխա»,- մեջբերում է «Լացիոյի» և «Վեսթ Հեմի» նախկին հարձակվողին Goal-ը: