«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել է ամառային ակումբի ծրագրերի մասին: Մասնագետը բավականին անկեղծ է խոսել Ուսման Դեմբելեի իրավիճակի մասին.
«Բանակցությունները ձախողվել են, բայց Չավին մեզ ասում է, որ իր տրամադրության տակ ունի բացառիկ խաղացող: Կարծում եմ՝ դա շատ կարևոր է հենց Դեմբելեի համար։
Չավին օրինակ է ֆուտբոլիստների համար. Դեմբելեն ամեն օր ավելի լավ է զգում թիմի հետ։ Չեմ կարող բացառել, որ մոտ ապագայում մենք կհանդիպենք, որից հետո նա կշարունակի աշխատել մեզ հետ»,- նշել է փոխնախագահը։