Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի նախագահ Աշոտ Խաչատուրյանցը հայտարարել է, որ մտադիր են չեղարկել մարզադաշտերում գարեջուր օգտագործելու արգելքը, սակայն ընդգծել է՝ այս որոշումը դեռ կարող է սպասել.
«Մեծ հույսեր ունեմ, որ ոչ մի թիմ իր մասնակցությունը չի ընդհատի և բոլորը կավարտեն մրցաշրջանը: 10 անգամ կհամոզեմ նրանց, ովքեր կցանկանան դուրս գալ առաջնությունից: Հուսով եմ՝ իմ հեղինակությունը բավարար կլինի դրա համար:
Ցանկանում ենք գարեջուրը վերադարձնել մարզադաշտեր: Այն կվերադառնա, բայց սա առաջին շաբաթվա լուծելիք հարց չէ»,- ասել է Խաչատուրյանցը: