«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն է նշանակվել սպորտային փորձառու բժիշկ Շագաբուտդին Կերիմովը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
1991-2002 թվականներին աշխատել է Մախաչկալայի «Անժի» ֆուտբոլային ակումբում՝ կատարելով թիմի բժշկի պարտականությունները։ Մասնագետը բազմամյա աշխատանքային փորձ ունի Մոսկվայի ԲԿՄԱ-ում, որտեղ ավագ բժշկի գործունեություն է ծավալել 2007-2021 թվականներին։ Այնուհետև Կերիմովը ստանձնել է «Ռոստով» ֆուտբոլային ակումբի բժշկի պարտականությունները
Հավելենք, որ մասնագետն արժանացել է նաև «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ» (2015թ․), ինչպես նաև «Դաղստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ» (1999թ․) կոչումներին։
Շնորհավորում ենք Շագաբուտդին Կերիմովին նշանակման կապակցությամբ և մաղթում բեղմնավոր գործունեություն՝ ի բարօրություն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի։