Ֆրանսիական ՊՍԺ-ի համար բարդ մրցաշրջանը կարող է ֆինանսական առումով ևս անհաջող լինել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունից հետո Չեմպիոնների լիգայից վաղաժամ դուրս մնալը փարիզեցիների համար մոտ 20 միլիոն եվրո կարժենա։
Այժմ հայտնի է դարձել, որ եթե ակումբի ղեկավարությունը ցանկանա բաժանվել Պոչետինոյից և նրա մարզչական շտաբից, արգենտինացին և իր թիմը կստանան ավելի քան 20 միլիոն եվրո: Այս մասին հայտնել է ֆրանսիացի լրագրող Ադրիեն Գրենյեն՝ հղում անելով L’Équipe-ին։
Վաղուց միջազգային մամուլում լուրեր են պտտվում մարզչական շտաբից խաղացողների դժգոհության մասին, իսկ ղեկավարությունն իր հերթին դճգոհ է Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։ Ուստի մեծ է հավանականությունը, որ ֆրանսիացիներն այս մրցաշրջանի վերջում հրաժեշտ կտան արգենտինացի մասնագետին։