Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ալիգայի 3-րդ հորիզոնականի համար պայաքարում միմյանց դեմ մրցել են «Գյումրին» և «Արցախը» հանդիպել են 4-րդ անգամ։
Երկու թիմերի միջև կայացած խաղերի ընդհանուր արդյունքը 2-1 էր` հօգուտ «Արցախի»-ի։ Առաջին քառորդում թիմերը հավասար պայքար ծավալեցին, «Գյումրին» ունեցավ չնչին առավելություն` 22-20: Երկրորդ քառորդում խաղի սցենարը չփոխվեց, «Գյումրին» պահպանեց երկու միավորի առավելությունը և թիմերը մեծ ընդմիջման գնացին 44-42 հաշվով։
Երրորդ քառորդում «Արցախը» կարողացավ կշեռքի նժարը թեքել իր կողմը` «Գյումրի» 65-71 «Արցախ»։ Չորրորդ քառորդը անցավ գերլարված պայքարում, սակայն «Արցախը» հաղթանակը ձեռքից բաց չթողեց: Խաղն ավարտվեց «Արցախ»-ի հաղթանակով 104-85 և Դավիթ Միքայելյանի սաները Vbet Ա լիգայում գրավեցին պատվավոր երրորդ հորիզոնականը։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց «Արցախից» Ջասթին Սաթոնը , ով վաստակեց 56 միավոր, զամբյուղից անդրադարձած գնդակին տիրեց 10 անգամ և կատարեց 3 արդյունավետ փոխանցում։
«Գյումրին» խաղի վերջին րոպեներն անցկացրեց առանց գլխավոր մարզիչ Օգի Մոլյևիչի, ով 4-րդ քառորդի միջնամասում մրցավարի հետ վեճի պատճառով հեռացվեց: