Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը:
Հավաքի առաջին օրվա տպավորություններով ՀՖՖ TV-ի հետ կիսվել է ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։
«Առաջին անգամ հրավիրվեցի մինչև 15 տարեկանների հավաքական, ու այդպես սկսվեց իմ ուղին: Ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է հանդես գալ ազգային հավաքականում: Շատ տպավորված եմ առաջին մարզումից»,-ասել է հավաքականի նորեկը: