Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից հայրենիք վերադարձավ մեր լավագույն եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանը: ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը հայտնել է, որ հայ մարզիկը Երևան է վերադարձել վնասվածքով:
Նախամեկնարկային մարզման ժամանակ, լավ մարզավիճակում գտնվող Լևոնը վնասել է ոտքի ազդրամկանը:
«Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, նպատակով , որ փորձառու բժիշկները կարողանային շտապ վերականգնել մարզիկին, որ նա կարողանար մասնակցել մարզասրահների աթլետիկայի աշխարհի առաջնությանը, բայց օգնությունը ժամանակավոր բնույթ կկրեր և մեր մարզիկը չէր կարողանա տեղում հաջող ցատկեր կատարել: Ավելին, գուցե խորացներ վնասվածքը ու դրա հետևանքով հնարավոր չլիներ լիովին ապաքինվել ու մասնակցել առաջիկա պաշտոնական խոշոր մրցաշարերին, մասնավորապես՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին»,-ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է էմմիյանը: