Բռնցքամարտիկ, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն այսօր Դուբայում իր երրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և տարել երրորդ հաղթանակը։
Բաչկովը Probellum պրոմոութերական ընկերության մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել 39-ամյա արգենտինացի Կրիստիան Կորիայի նկատմամբ։ Մենամարտն ավարտվել է 8-րդ ռաունդում։