Իսպանիայի ֆուտբոլի արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում կայանալու է «Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսիեդադ» հանդիպումը։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Էդեն Ազարը դարձյալ հայտացուցակում չէ։ Բացակայում են նաև Կազեմիրոն ու Դանի Կարվախալը։

Խաղը կկայանա հինգշաբթի և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։00-ին։