Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության VBet Ա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում մրցեցին ԲԿՄԱ-ն և «Արցախը»։
«Արցախն» անհաջող հանդես եկավ առաջին քառորդում, ինչին ի պատասխան ԲԿՄԱ-ն 17 միավորի առավելություն ստացավ` 26-9։ Երկրորդ քառորդում «Արցախը» փորձեց կրճատել հաշվի մեծ տարբերությունը, բայց ապարդյուն` ԲԿՄԱ 45-29 «Արցախ»։ Երրորդ և չորրորդ քառորդներում հաշվի մեջ զգալի փոփոխություններ չեղան և մեկնարկում ստացած առավելությունն օգնեց ԲԿՄԱ-ին հաղթել ` 90-70:
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` MVP ճանաչվեց ԲԿՄԱ-ից Դենզել Մենասն, ով վաստակած 39 միավորով, 16 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին, կատարեց 11 արդյունավետ փոխանցում։
Երկու թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16֊ին։ Ընդհանուր հաշվում այժմ առաջատարը ԲԿՄԱ-ն է 2-1։