«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը։
«Հոլանդը ներկայումս Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող է: Ում մասին ասես միայն ինձ չեն հարցնում։ Քանի ես այստեղ եմ, ամեն ամիս մենք պատրաստվում ենք պայմանագրեր կնքել 50 խաղացողների հետ․․․ Այս պահին ես չեմ պատրաստվում խոսել այն խաղացողների մասին, ովքեր մեր թիմի խաղացողներ չեն։
Նա Դորտմունդի «Բորուսիայում» է, իսկ մեզ սպասվում է անհավանական հանդիպումների շարք։ Տրանսֆերային պատուհանը կբացվի մրցաշրջանի վերջում, իսկ հետո շատ բան կարող է տեղի ունենալ։
Միգուցե վերջին մեկ տարում ես բազմիցս ասել եմ, որ մեզ հարձակվող է պետք առաջիկա 5-7 տարիների համար, բայց ես այն մարդ չեմ, ով հաջողությունը կամ անհաջողությունը կապում է հարձակվող ունենալու հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։